Լրահոս

15.02.2012 15:24


Ռաֆիկ Պետրոսյանն այլևս չի ընկնի բակերով ու խնդրի, որ իրեն ձայն տան

Ռաֆիկ Պետրոսյանն այլևս չի ընկնի բակերով ու խնդրի, որ իրեն ձայն տան

Մեծամասնական ընտրակարգով Նոր Նորքից երեք անգամ պատգամավոր ընտրված ՀՀԿ–ական Ռաֆիկ Պետրոսյանն այս անգամ չի առաջադրվելու։ Այդ մասին նա ասել է «7օր»–ին՝ պարզաբանելով.

–Գտնում եմ, որ այս տարիքում այլևս չարժե գնալ բակերն ընկնել, խնդրել ժողովրդին, որ գա, ինձ ընտրի։ Երեք անգամ ընտրվել եմ և կուսակցությանը ծառայել եմ։ Հիմա եթե կուսակցությունը ցանկանա, իր համամասնական ցուցակի մեջ կդնի, եթե չէ, ես մեծամասնականով չեմ առաջադրվելու։ Տեղյակ եմ, որ Սամվել Ֆարմանյանն է այնտեղ առաջադրվելու, և ՀՀԿ–ն էլ նրան սատարելու է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը